Ավստրիայում ուղևորատար գնացքներ են բախվել

17:45 • 12.02.18

Ավստրիայի հարավ-արևելքում գտնվող Շտիրիա շրջանում երկու ուղևորատար գնացքների բախման հետևանքով 1 մարդ է զոհվել, մոտ 20 հոգի վիրավորվել, հայտնում է Associated Press-ը:


Ոստիկանության խոսնակ Լեո Ջոզեֆուսը հայտարարել է, որ մի գնացքը հարվածել է մեկ այլ գնացքի: Միջադեպը տեղի է ունեցել Գրաց քաղաքից 60 կիլոմետր հյուսիս գտնվող Նիկլասդորֆ քաղաքի կայարանում՝ տեղի ժամանակով ժամը մոտ 12:25-ին:


Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական ծառայությունները: