Bloomberg-ը պարզել է՝ որքան երկար կկարողանային աշխատել տարբեր երկրների կառավարությունները, եթե ծախսերը հոգային ամենահարուստ մարդիկ
Bloomberg գործակալությունը կազմել է «Ռոբին Հուդի նոր վարկանշային ցանկը»:
Այդ վարկանշային ցանկում փորձագետները հաշվարկել են, թե որքան երկար կկարողանային աշխատել տարբեր երկրների կառավարությունները, եթե բոլոր բյուջետային ծախսերի համար վճարեր երկրի ամենահարուստ մարդը:
«Ռոբին Հուդի» վարկանշային ցանկում ընդգրկվել է 49 երկիր:
Ինչպես պարզվել է՝ ամենաերկարն իր կառավարությունը կկարողանար հովանավորել Կիպրոսի ամենահարուստ մարդը՝ Ջոն Ֆրեդրիքսենը, ում կարողությունը գնահատվում է 10 միլիարդ դոլար: Նրա կարողության շնորհիվ պետությունը կկարողանար շարունակել աշխատել 441 օր: Փորձագետները պարզաբանել են, որ այդ արդյունքը ստացվել է Կիպրոսի փոքր բնակչության և ցածր սոցիալական ծախսերի շնորհիվ:
Երկրորդ տեղում է Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին՝ 5,8 միլիարդ դոլար կարողությամբ: Ըստ Bloomberg-ի՝ նրա կարողության շնորհիվ Վրաստանը կկարողանար աշխատել 430 օր:
Վարկանշային ցանկի համաձայն՝ Չինաստանից, Ճապոնիայից և Լեհաստանից միլիարդատերերը կկարողանային պահել իրենց կառավարությունները միայն չորս օր:
Նշենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը չկան ցանկում։










