Բոլիվիայում կառնավալի առաջին օրը 21 մարդ է մահացել

10:42 • 12.02.18

Բոլիվիայի Օրուրո քաղաքում ֆոլկլորային կառնավալի անցկացման առաջին օրը զոհերի թիվը հասել է 21-ի, ավելի քան 70-ը ստացել են վնասվածքներ: Այդ մասին հայտնել է երկրի ազգային ոստիկանության հրամանատար Ֆաուստինո Մենդոսան, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Ավելի վաղ հաղորդվել էր կառնավալի անցկացման մոտակայքում գազի բալոնի պայթյունի հետևանքով 8 զոհի և 40 վիրավորի մասին: Զոհերի թվում չորս երեխա կա:


«Մենք ցավալի օր ենք ունեցել: Ցավոք, մի քանի միջադեպ է տեղի ունեցել, ընդհանուր առմամբ, զոհվել է 21 մարդ, վիրավորվել է 72-ը»,- հայտարարել է Մենդոսան:


Նա հստակեցրել է, որ Օրուրոյում պայթյունի հետևանքով վիրավորվել է 47 մարդ: 13 մարդ է զոհվել երկու ճանապարհային միջադեպերի հետևանքով, ընդ որում՝ դրանցից մեկում մարդիկ ուղևորվում էին Օրուրո:

 

Картинки по запросу В Боливии в первый день