Իտալիայում ոստիկանները տարեց դրամանենգի տան խուզարկության արդյունքում առգրավել են ավելի քան 40 մլն կեղծ եվրո

10:17 • 12.02.18

Փետրվարի 11-ին իտալացի ոստիկանները Նեապոլում բնակվող դրամանենգի տան խուզարկության արդյունքում առգրավել են ավելի քան 40 մլն կեղծ եվրո:

Ինչպես նշում է ria.ru-ն, գումարը հայտնաբերվել է ջրակայուն կափարիչներով ամուր փակված պլաստմասսայե տարաներում, որոնք բացելով՝ իրավապահները գտել են 50 և 100 եվրո արժողությամբ կեղծ թղթադրամներով 90 փաթեթ:

Ընդհանուր առմամբ, տարեց իտալացու մոտ եղել է մոտ 41 մլն եվրո՝ տպված ամենաբարձր որակով:

Հատկանշական է, որ թղթադրամներից զատ, տարաներում հայտնաբերվել են կեղծ թղթադրամների տպման համար անհրաժեշտ սարքեր ու պարագաներ:

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ առգրավված թղթադրամները հաշվելու համար պահանջվել է 6 իրավապահ և 5 ժամվա աշխատանք: