Իսրայելում ձերբակալվել է Թուրքիայի քաղաքացին՝ «ՀԱՄԱՍ»-ի հետ համագործակցելու կասկածանքով

19:00 • 12.02.18

Հունվարի մեկին Իսրայելի հատուկ ծառայությունները ձերբակալել են Թուրքիայի քաղաքացի, իրավագիտության  դասախոս Չելիմ Թեքելիին՝ «Թուրքիայում «ՀԱՄԱՍ»-ի ահաբեկիչների հետ համագործակցելու» կասկածանքով:

Անվտանգության ընդհանուր ծառայության (ՇԱԲԱԿ) հաղորդմամբ՝ հետաքննական գործողությունների ավարտից հետո Թեքելին արտաքսվել է Իսրայելից:

«Թեքելիից տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Թուրքիան նպաստում է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական ներուժի հզորացմանը, այդ թվում՝ SADAT ընկերության միջոցով, որը ստեղծվել է «Պաղեստինյան բանակի» ձևավորման ֆինանսական ու նյութական աջակցության համար, որի նպատակն Իսրայելի դեմ պայքարն է», - ասվում է հատուկ ծառայության հայտարարությունում: