Ճապոնիայում ձյան ռեկորդային տեղումների պատճառով 7 մարդ է մահացել

12:24 • 12.02.18

Ճապոնիայում գրանցված ձյան ռեկորդային տեղումների պատճառով 7 մարդ է մահացել, 64-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Ֆուկուի պրեֆեկտուրայում զոհվել է 5 մարդ: Նրանցից երեքը զոհվել են սեփական ավտոմեքենաներում գազերի արտանետումներից թունավորվելու հետևանքով, երբ ձյունն արգելափակել է արտանետման խողովակը: Մահվան ևս մեկ պատճառ է դարձել ձնից մաքրելու ժամանակ տանիքի ընկնելը: Մեկ մարդ մահացած է հայտնաբերվել ձնամաքրման մեքենայում, պատճառները պարզվում են:


Նիիգատա պրեֆեկտուրայում մահացած է հայտնաբերվել տարեց տղամարդ: Եվս մեկ մարդ է մահացել Ֆուկուոկա պրեֆեկտուրայում:


Օդերևութաբանների տվյալներով՝ ձյան շերտի բարձրությունը Ֆուկուի պրեֆեկտուրայի մի շարք շրջաններում գերազանցում է 2,5 մետրը, Նիիգատա պրեֆեկտուրայում՝ ավելի քան 1 մետրը:


Հաղորդվում է, որ ձյան տեղումները վերսկսվելու են երեքշաբթի: