Լոնդոնի օդանավակայանը փակվել է Թեմզայում հայտնաբերված ռումբի պատճառով

11:02 • 12.02.18

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի Լոնդոն-Սիթի օդանավակայանը փակվել է, երբ Թեմզայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից մնացած ռումբ է հայտնաբերվել, հայտնում է BBC-ն:


Նշվում է, որ օդանավակայանը փակ է մնալու ամբողջ օրը, և բոլոր թռիչքները չեղարկվելու են:


Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ռումբը հայտնաբերելուց հետո ոստիկանությունը, որպես կանխարգելիչ միջոց, անվտանգության գոտի է ստեղծել: Դրա հետևանքով Լոնդոն-Սիթի օդանավակայանն այժմ փակ է: Այդ մասին ասված է օդանավակայանի հաղորդագրությունում:


Սքոթլանդ-Յարդում հայտնել են, որ ռումբը հայտնաբերվել է փետրվարի 11-ի առավոտյան՝ օդանավակայանի մոտակայքում նախագծա-հետազոտական աշխատանքների ընթացքում: