Հրապարակվել է կվադրոկոպտերից արված Ան-148-ի կործանման վայրի տեսանյութը (տեսանյութ)
ՌԴ Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջանում «Սարատովյան ավիաուղիներ»-ին պատկանող ինքնաթիռի կործանումից հետո շարունակվում են որոնողական աշխատանքները: Դեպքի վայրում, որտեղ հայտնաբերվել են օդանավի բեկորները, շուրջօրյա ռեժիմում աշխատում են քննիչներն ու փրկարարները:
Life Shot Telegram ալիքը հրապարակել է կվադրոկոպտերից արված ինքնաթիռի կործանման վայրի տեսանյութը, հայտնում է life.ru-ն:
Նշվում է, որ տարածքի ուսումնասիրման համար ավելի վաղ երկինք են բարձրացվել անօդաչու սարքեր: Օդից կադրերն օգնել են որոշել հիմնական կետերը որոնողական և քննչական աշխատանքների ավարտի համար:
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը, երեկ Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջանում վթարի է ենթարկվել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից մեկնած և դեպի Օրսկ քաղաք ուղևորվող Ան-148 ինքնաթիռը: Ինքնաթիռի կործանման պատճառը, նախնական տվյալներով, շարժիչներից մեկի խափանումն ու դրան հաջորդած բռնկումն է եղել: Ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ՝ 71 հոգի, զոհվել են, այդ թվում՝ 2 հայ։
Զոհերի մարմինների ճանաչումը տեղի կունենա Մոսկվայի փորձաքննությունների բյուրոյում:










