Ռուս կնոջը ստիպված իջեցրել են կրուիզային նավից՝ զուգարանի հերթի համար կռվի պատճառով
Կրուիզային նավի անձնակազմի անդամները ստիպված են եղել Ավստրալիայում նավից իջեցնել ռուս կնոջը՝ զուգարանի համար հերթում կռիվ սարքելու համար, այս մասին գրում է News.com.au պորտալը:
37-ամյա կինը գինու դատարկ շշով հարվածել է ուղևորներից մեկի գլխին այն պահին, երբ նավի վրա գտնվող տղամարդկանց երկու խմբերը սկսել են վիճել: Վեճի մեջ ներքաշված է եղել նաև ռուս կնոջ ընկերը:
Դեպքի պատճառով նավի անձնակազմը ստիպված է եղել նավից իջեցնել 8 մարդու, ՌԴ քաղաքացուհուն մեղադրանք է առաջադրվել, նա ազատվել է գրավի դիմաց և ազատության մեջ կմնա մինչ մարտին տեղի ունենալիք դատը:










