Ուկրաինայից արտաքսված Սաահաշվիլին ժամանել է Լեհաստան (թարմացված)

20:02 • 12.02.18

20.24 

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի նահանգի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին ժամանել է Լեհաստան։

Այս մասին հայտնում է ria.ru–ն։

20.02

Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը հաստատել է Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի նահանգի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի արտաքսումը Լեհաստան: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ծառայության ղեկավարի խորհրդականին:

Ինչպես արդեն հաղորդել է Tert.am-ը, Կիևի ռեստորաններից մեկից առևանգել են Միխեիլ Սաակաշվիլիին:

Ուկրաինայի պաշտոնական շրջանակներն արդեն հերքել են Սաակաշվիլիի առևանգման հետ կապ ունենալու մասին տեղեկությունները:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին ուկրաինացի ուժայինները Սաակաշվիլիին ձերբակալելու փորձ են կատարել՝ հանցավոր կազմակերպություններին աջակցելու և հանցավոր գործունեության քողարկման գործի շրջանակներում: