Վենեսուելայի հանքերից մեկում հատուկ գործողության ընթացքում 18 մարդ է սպանվել

13:10 • 12.02.18

Վենեսուելայի հարավում հանգստյան օրերին հատուկ գործողություն է անցկացվել ապօրինի հանքերից մեկում, որի ժամանակ սպանվել է 18 հանքափոր, հայտնում է Reuters-ը:


Բոլիվար նահանգի նահանգապետ Ջուստո Նոգուերան հայտարարել է, որ բանակի ստորաբաժանումը ենթարկվել է հարձակման՝ չտրամադրելով այլ մանրամասներ: Լրատվամիջոցները հաղորդում են, որ հանքափորները զինված են եղել։


Տեղական Correo del Caroni թերթի հաղորդմամբ՝ զոհերից 17-ը տղամարդ են, մեկը՝ կին։ Նրանք մահացել են ոսկու և ադամանդի հանքարդյունաբերության համար հայտնի տարածքում:


Օրենսդիր Ամերիկո Դե Գրացիան հայտնել է, որ զոհերի հարազատների խոսքերով՝ զոհերի գլխում փամփուշտներ են հայտնաբերվել: Նա տեղի ունեցածի համար մեղադրել է անվտանգության ուժերին:


Փաստի առնչությամբ տարվում է հետաքննություն:


Հաղորդվում է, որ անօրինական հանքերի պատճառով բախումներ հաճախ են տեղի ունենում Գայանայի հետ սահմանի մոտակայքում գտնվող հանքաքարերով հարուստ հեռավոր գոտում: