«Ռոսավիացիա»-ն հետ է կանչել «ՎԻՄ-Ավիա»-ից դեպի Ադրբեջան 3 չվերթի իրականացման թույլտվությունը
Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը («Ռոսավիացիա») հետ է կանչել դեպի Ադրբեջան թռիչքների համար «ՎԻՄ-Ավիա» ավիաընկերության թույլտվությունները: Այդ մասին հայտնում է «Թրենդ» գործակալությունը՝ վկայակոչելով միջազգային փոխադրումների իրականացման համար ավիափոխադրողների թույլտվության հարցով միջգերատեսչական հանձնաժողովի արձանագրությունը:
Ինչպես նշվում է՝ խոսքը Մոսկվա-Գաբալա, Մոսկվա-Լենքորան և Մոսկվա-Նախիջևան չվերթների մասին է:
Փաստաթղթում նշվում է, որ թույլտվությունները հետ են կանչվել թռիչքներն Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի ժամանակացույցի համաձայն չիրականացնելու համար, որի համար տրամադրվել է թույլտվությունը:










