Սաակաշվիլին իր ձերբակալման վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում նոր տեսանյութ է հրապարակել փետրվարի 13-ին Կիևում իր ձերբակալման վերաբերյալ:
«Հարվածում էին նրա դեմքին, մինչև ինքնաթիռ ընկած ամբողջ ճանապարհին փակում էին աչքերն ու բերանը, սպառնում էին կրակել, սեղմած էին պահում միկրոավտոբուսի ու ուղղաթիռի հատակին»,-գրված է տեսանյութին կից նկարագրությունում:
Հրապարակված կադրերում երևում է՝ ինչպես է կամուֆլյաժ հագած 10-ից ավելի մարդ ներխուժում ռեստորան, որտեղ գտնվում էր Սաակաշվիլին, ու մազերից բռնած՝ նրան դուրս բերում փողոց:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Սաակաշվիլին արտաքսվել է Լեհաստան, ինչը հաստատել է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը:










