ԱՄՆ-ում ամուսինները վաճառել են ողջ ունեցվածքը և շրջագայություն սկսել, սակայն նրանց նավը խորտակվել է 2 օր անց (լուսանկարներ)
Ամերիկացի երիտասարդ զույգը, որոշել է իրականացնել իրենց երազանքն ու ճանապարհորդել: Նրանք վաճառել են իրենց ողջ ունեցվածքը, նավակ գնել և մեկնարկ տվել արկածային շրջագայությանը:
Սակայն, ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, նրանց ուղևորությունն անհաջողության է մատնվել հենց սկզբից: Թեներ Բրոդուելի և Նիկի Ուոլշի նավը խորտակվել է եղել նավարկության երկրորդ իսկ օրը:
Իրենց երազանքների ճանապարհորդությունը ամերիկացիները ծրագրել էին երկու տարվա ընթացքում: Նրանք երկուսն էլ չէին սիրում իրենց աշխատանքը և մի գեղեցիկ օր որոշել են կյանքն առավել հետաքրքիր անցկացնել՝ ձերբազատվելով առօրյա վազքից:
Նավը նրանք գնել էին 5000 դոլարով, սակայն ստիպված են ավելի մեծ գումար ծախսել այն վերանորոգելու համար: Նրանք ճամփորդությունն սկսել էին փետրվարի 6-ին Ֆլորիդայից: Միջադեպից հետո նրանց հաջողվել է մատչելի հյուրանոց գտնել մոտակայքում գիշերելու համար:












