Վրացի դիպուկահարը մեղադրել է ուկրաինացի պատգամավորներին Մայդանի ցուցարարների ուղղությամբ կրակելու համար
Վրաստանի Գերագույն ռադայի Ազգային անվտանգության և պաշտպանության հարցերով հանձնաժողովի ներկայիս ղեկավար Սերգեյ Պաշինսկին և պատգամավոր Վլադիմիր Պարասյուկն անձամբ են մասնակցել 2014 թվականի փետրվարին հեղաշրջման՝ «Մայդանի» ժամանակ մարդկանց սպանությանը: Այդ մասին հայտարարել է վրացի դիպուկահար Ալեքսանդր Ռևազիշվիլին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա պնդում է, որ այդ իրադարձությունների վկան է եղել:
«Պաշինսկին կրակում էր իր ինքնաձիգից կարճ կրակահերթերով: Երիտասարդ Պարասյուկը՝ «Սայգա» կարաբինից, իսկ նրա հայրը՝ ՍԿՍ կարաբինից (Սիմոնովի ինքնալիցքավորվող կարաբին)»,- ասել է Ռևազիշվիլին փաստաբանին տված իր ցուցմունքներում:
Նա հայտնել է, որ պատրաստ է ներկայացնել այդ տեղեկությունն ուկրաինական դատարանում:
«ՌԻԱ Նովոստի» գործակալության թղթակիցը Թբիլիսիում խոսել է դիպուկահարների հետ, որոնք, իրենց իսկ խոսքերով, մասնակցել են Մայդանի իրադարձություններին: Նրանք պնդում են, որ զենքը և կրակ բացելու հրամանը ստացել են Պաշինսկիից:
Վրացի նախկին զինվորական Կոբա Ներգաձեի խոսքով՝ Ուկրաինա իրեն և այլ դիպուկահարների հրավիրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խորհրդական Մամուկա Մամուլաշվիլին:










