Պեսկովը պատմել է Պուտինի առողջական վիճակի մասին

15:19 • 13.02.18

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակում է աշխատել՝ չնայած մրսածությանը: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին:

«Ինչպես նշեցինք երեկ՝ նախագահը մրսել է: Ոչ մի լուրջ հիվանդություն չկա: Ամեն ինչ նորմալ է, նա շարունակում է աշխատել», - ասել է Պեսկովը:

«Ձմեռ է, ինքներդ եք հասկանում»,-հավելել է նա:

Պեսկովը նաև տեղեկացրել է, որ այսօր Պուտինը մի քանի հանդիպում ու միջազգային հեռախոսազրույց ունի: