Երևանի ավագանու նիստին տեղի ունեցած միջադեպից հետո Մարտին Վարդազարյանը տեղափոխվել է հիվանդանոց
Երևան ավագանու նիստի ընթացքում այսօր վատացել է ՀՀԿ խմբակցության անդամ Մարտին Վարդազարյանի ինքնազգացողությունը:
Նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են Սրտաբանական հիվանդանոց:
Հիշեցնենք, որ այսօր ավագանու նիստին իրարանցում սկսվեց, որին հաջորդեց ծեծկռտուք, երբ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները դիմակներով ապակյա տարաներ բացեցին՝ գարշահոտություն տարածելով դահլիճում։
Միջադեպից հետո նիստը շարունակվում է, չնայած դահլիճում տհաճ հոտը շարունակվում է զգացվել։










