Վենեսուելայում կառնավալային երթի ուղղությամբ կրակ է բացվել. կա 3 զոհ և 5 տուժած

13:13 • 13.02.18

Վենեսուելայի Բոլիվար նահանգում կրակ է բացվել կառնավալային երթի ուղղությամբ, որի հետևանքով մահացել է երեք ու վնասվածքներ ստացել հինգ մարդ:

Ինչպես նշում է «РИА Новости»-ն՝ հղում անելով Nacional պորտալին, միջադեպը տեղի է ունեցել Էլ Կալյաո շրջանում: Անհայտ անձը մի քանի անգամ կրակել է կառնավալի մասնակիցների ուղղությամբ, երբ նրանք սկսել են քայլել:

Նշվում է, որ բոլոր մահացածները երիտասարդներ են: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Ոստիկանությանը դեռ չի հաջողվել ձերբակալել հարձակվողին: