Ռիո դե Ժանեյրոյի և Սան Պաուլուի կառնավալների լավագույն պահերը՝ ֆոտոշարքով
Բրազիլական Ռիո դե Ժանեյրո և Սան Պաուլու քաղաքներում մեկնարկել է տարվա ամենասպասված ու դիտարժան շոուներից մեկը՝ ավանդական կառնավալը, որին մասնակցում են սամբայի լավագույն դպրոցների տասնյակ հազարավոր ներկայացուցիչներ:
Ինչպես նշում է The Guardian-ը, այս օրերին բրազիլական փողոցները լցվում են սամբայի ռիթմիկ հնչյուններով ու դրանց ներքո կրակոտ պարող գեղեցիկ կանանցով, գրավիչ երիտասարդներով, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում շոուն անմոռանալի և դիտարժան դարձնելու համար:
Կառնավալի առանցքային բաղադրիչ են ոչ միայն կրակոտ պարերը, այլև խայտաբղետ կոստյումները՝ առատ զարդարված փետուրներով ու փայլերով:
Ստորև ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում ենք Ռիո դե Ժանեյրոյի և Սան Պաուլուի կառնավալների լավագույն պահերը.




























