Metallica-ն «երաժշտության Նոբելյան մրցանակակիր» է դարձել
Ամերիկյան Metallica մետալ խումբը դարձել է հեղինակավոր Polar Music Prize միջազգային մրցանակի դափնեկիր, որն անվանում են «երաժշտության Նոբելյան մրցանակ»: Այս մասին հայտնում է BBC News-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ մրցանակաբաշխության արարողությունը կկայանա հունիսի 14-ին՝ Ստոկհոլմում: Խումբը որպես պարգև կստանա 90 հազար ֆունտ ստեռլինգ: Միջոցառմանը ներկա կլինեն շվեդական թագավորական ընտանիքի անդամները:
Polar Music Prize-ի կազմակերպիչների համաձայն՝ խումբը կարող է «դեռահասի ննջասենյակը վերածել Վալհալլայի»:
Հատկանշական է, որ Metallica-ն առաջին մետալ խումբն է, որ կստանա այս մրցանակը:
Polar Music Prize-ը 1989 թվականին հիմնել է շվեդական ABBA խմբի մենեջեր Ստիգ Անդերսենը:














