Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ հոսպիտալացվել է

09:28 • 14.02.18

Փետրվարի 13-ին՝ ժամը 20:51-ին, Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 6-րդ զանգվածում գտնվող Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Opel» և «Honda» մակնիշի ավտոմեքենաները, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel B» մակնիշի 35 GF 478 (վարորդ՝ 1989 թ. ծնված Ք. Պ.) և «Honda Elantra» մակնիշի 10 TT 510 պետհամարանիշերով (վարորդի անձը չի հաջողվել պարզել) ավտոմեքենաները. մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը տուժածներ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ք. Պ.-ը և ուղևոր՝ 1996 թ. ծնված Ժ. Հ.-ը հոսպիտալացվել են: