«Հիթրոու» օդանավակայանում տեղի ունեցած պատահարի հետևանքով մեկ մարդ է զոհվել

16:20 • 14.02.18

Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում տեղի ունեցած պատահարի հետևանքով 1 մարդ է զոհվել։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ օդանավակայանի թռիչքագոտում երկու տրանսպորտային միջոց են բախվել իրար, հայտնում է BBC-ն:


Նշվում է, որ բախման հետևանքով վարորդներից մեկը լուրջ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Մյուս վիրավորը հիվանդանոցում է, նա ունի ուսի կոտրվածք:


Միջադեպի հետևանքով հետաձգվել է British Airways ավիաընկերության առնվազն 20 չվերթ:


Ինչպես հայտնել է օդանավակայանի խոսնակը, ինքնաթիռներից մեկի ուղևորները ստիպված են եղել տարհանվել ինքնաթիռից տրանսպորտային միջոցների բախումից հետո:


Լոնդոնի ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալություններ չեն եղել: