Ան-148-ի կործանման վայրում օդանավի շուրջ 3000 բեկոր են հայտնաբերել
ՌԴ Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջանում կիրակի տեղի ունեցած ավիավթարի վայրում հայտնաբերվել է կործանված Ան-148 ինքնաթիռի շուրջ 3 000 բեկոր: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով արտակարգ դեպքի վայրում աշխատող օպերատիվ խմբի ներկայացուցչին:
«Չորեքշաբթի 18:00-ի դրությամբ 1978 բեկոր է հայտանաբերվել կործանված օդանավից», - նշել է գործակալության զրուցակիցը:
Հիշեցնենք, որ «Սարատովյան ավիաուղիներ» ընկերությանը պատկանող Ան-148 ինքնաթիռը Մոսկվա-Օրսկ չվերթն իրականացնելիս կործանվել է թռիչքից րոպեներ անց: Ավիավթարի հետևանքով անձնակազմի 6 անդամն ու 65 ուղևորը զոհվել են: Նրանց թվում մեկ հայ կին է եղել՝ Վարսիկ Սևոյանը: Անձնակազմից անդամներից երկրորդ օդաչուն ևս ազգությամբ հայ է եղել՝ Սերգեյ Ղամբարյանը:
Նախօրեին Միջպետական ավիացիոն կոմիտեն նշել էր Ան-148 օդանավի կործանման հնարավոր պատճառներից մեկը:










