Բրազիլացի թմրավաճառը բուժաշխատողների է առևանգել՝ ստիպելով նրանց պատվաստել աղքատ մարդկանց դեղին տենդի դեմ
Ռիո դե Ժանեյրոյի քրեական աշխարհի ամենավտանգավոր ներկայացուցիչներից մեկը համարվող Թոմաս Վիեյրա Գոմեսը վերջերս աչքի է ընկել «ռոբինհուդյան» արարքով, թեև նույնպես անօրինական:
Ինչպես գրում է Oddity Central-ը, բրազիլացին իր հանցախմբի անդամների հետ երկու բուժակի է առևանգել և ստիպել նրանց դեղին տենդի դեմ պատվաստել իր թաղամասի աղքատ բնակիչներին:
Ամիսներ շարունակ Բրազիլայում պայքարում են դեղին տենդի համաճարակի դեմ, որի հետևանքով արդեն տասնյակ մարդիկ են մահացել: Թեև երկրի Առողջապահության նախարարությունը մտադիր է միլիոնավոր մարդկանց պատվաստանյութ ներարկելու միջոցով կանխել համաճարակի բռնկումը, աղքատ համայնքները անտեսված են մնում:










