Բոլիվիայում կառնավալի 4 օրվա ընթացքում մահացել է 40 մարդ. երկրի ՆԳՆ

13:33 • 14.02.18

Բոլիվիայում կառնավալի 4 օրվա ընթացքում մահացել է 40 մարդ, 124-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, այս մասին հայտնել է Բոլիվիայի ներքին գործերի նախարար Կառլոս Ռոմեոն, գրում է life.ru-ն:

Նախարարը նշել է, որ անվտանգության ուժեղացված միջոցառումները, ցավոք, չեն օգնել խուսափել զոհերից:

«Ցավոք, չնայած հսկողությանը, կառնավալի օրերին մենք ունեցանք մեծ թվով զոհեր ու տուժածներ», - ասել է Ռոմեոն:

Նա ընդգծել է, որ 16 մարդ մահացել է տարբեր ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով, ևս 24-ը՝ կառնավալի մասնակիցներին հետևելու ճանապարհին գազի բալոնի պայթյունի ժամանակ:

Նշենք, որ 2017 թվականին կառնավալի ժամանակ մահացել էր 54, իսկ 2016-ին՝ 52 մարդ: