Չինաստանում կողոպտիչը փորձել է աղյուսով կոտրել խանութի ցուցափեղկը, սակայն հարվածել է հանցակցի գլխին (տեսանյութ)
Չինաստանի ոստիկանությունը համացանցում հրապարակել է Շանհայի խանութներից մեկի կողոպուտի անհաջող փորձի տեսանյութը:
Ինչպես ներկայացնում է Life.ru-ն, կողոպտիչներից մեկը կոտրել է խանութի ցուցափեղկը, իսկ նրա հանցակիցը անհաջող հարված է կատարել և աղյուսը ցուցափեղկի ուղղությամբ նետելիս պատահաբար հարվածել է ընկերոջ գլխին:
Հարված ստանալուն պես նա ուշագնաց է եղել: Ներկա պահին Շանհայի ոստիկանությունը զբաղված է հանցագործների որոնումներով: Դեռևս հայտնի չէ, թե ինչ վնասվածք է ստացել տուժած կողոպտիչը և թե ինչ պատիժ է սպառնում երկրորդին:










