«Հիթրոու» օդանավակայանում պատահարի հետևանքով հարյուրավոր ուղևորներ են տարհանվել ինքնաթիռից

15:08 • 14.02.18

Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում հարյուրավոր ուղևորներ են տարհանվել ինքնաթիռից՝ թռիչքագոտիում տեղի ունեցած «լուրջ պատահարից» հետո, հայտնում է The Independent-ը՝ չմանրամասնելով, սակայն, ինչ պատահարի մասին է խոսքը։


Օդանավակայան են ժամանել ոստիկանության աշխատակիցները՝ Հինգերորդ տերմինալում շահագործվող «երկու տրանսպորտային մեքենաների» մասնակցությամբ պատահարից հետո:


Եվրոպայի ամենածանրաբեռնված օդանավակայանը հայտարարել է, որ փորձում է նվազեցնել ուղևորներին պատճառված անհանգստությունը:


«Մենք աշխատում ենք արտակարգ իրավիճակների ծառայությունների հետ, և շուտով թարմացումներ կհետևեն»,- հայտարարել է օդանավակայանի խոսնակը:


The Daily Mail-ի հաղորդմամբ՝ «լուրջ պատահարի» հետևանքով անձնակազմի երկու անդամ է տուժել:


Ուղևորները հայտնել են ավելի քան 20 չվերթի մինչև երկու ժամ հետաձգումների մասին: