Օբամային ուղարկված փոշին մանկական տալկ է եղել
Վաշինգտոնում ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի գրասենյակ անհայտ մարդկանց ուղարկած ծրարում մանկական տալկ է եղել, հայտնում է Fox 5 հեռուստաալիքը՝ վկայակոչելով քննության նախնական տվյալները:
Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, ծրարը հայտնաբերվել է Վաշինգտոնում նախկին նախագահի գրասենյակում, միջադեպի վայր են ժամանել ոստիկանության և հրշեջ ծառայության, ինչպես նաև Հետաքննությունների դաշնային բյուրոյի և գաղտնի ծառայության աշխատակիցները: Միջադեպի հետևանքով ոչ մեկ չի տուժել: Ինչպես նշում է հեռուստաալիքը, նամակն ուղարկվել է Հոնկոնգից:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել են, որ գործող նախագահի որդու կինը՝ Վանեսա Թրամփը, հոսպիտալացվել է «սպիտակ փոշիով ծրար» բացելուց հետո: Նա հիվանդանոց է տեղափոխվել որպես նախազգուշական միջոց: Հաղորդվում է, որ ծրարը հասցեագրված է եղել Դոնալդ Թրամփ կրտսերին: Ինչպես հայտնել է ոստիկանությունը, ծրարի պարունակությունը վտանգ չի ներկայացրել:










