Boeing-ի շարժիչը քանդվել է Խաղաղ օվկիանոսի վրայով թռչելու ժամանակ (լուսանկարներ, տեսանյութ)

10:59 • 14.02.18

Սան Ֆրանցիսկոյից Հավայան կղզիներ թռչող Boeing 777 օդանավի ուղևորները հրապարակել են տեսանյութ ու լուսանկարներ, որոնցում երևում է՝ ինչպես է ինքնաթիռի 2 շարժիչներից մեկը քանդվում հենց թռիչքի ժամանակ:

Ինչպես նշում է ria.ru-ն, միջադեպը տեղի է ունեցել Խաղաղ օվկիանոսի վրայով թռչելու ժամանակ:

«Կյանքիս ամենավախենալու օրը»,-խոստովանել է ուղևորներից մեկը:

Հայտնի է, որ օդանավը պատկանում է United Airlines ավիաընկերությանը, որտեղից տեղեկացրել են, որ շարժիչը կորցրել է մասերից մեկը:

Աղբյուրը հավելում է, որ անկախ առաջացած տեխնիկական խնդրից՝ օդաչուներին հաջողվել է բարեհաջող նստեցնել ինքնաթիռը: