Սաակաշվիլին հերքել է լուրը, թե օգնություն է խնդրել Մերկելից
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի նահանգի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հերքել է տեղեկությունն առ այն, թե օգնություն է խնդրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելից, գրում է korrespondent.net-ը:
«Բոլորովին չեմ հասկանում, թե որտեղից է հայտնվել այդ տեղեկությունը կանցլերի մասին, ով է դա ձեզ ասել: Ես Մերկելի հետ լավ ծանոթ եմ, սակայն նրան հաստատ չեմ դիմել», - ասել է Սաակաշվիլին վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տարածվել էր տեղեկություն, որ Սաակաշվիլին հայտարարել է՝ եթե Եվրամիությունն ու, մասնավորապես, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չմիջամտեն և օգնություն չցուցաբերեն՝ Ուկրաինան կկործանվի:
Նշենք, որ օրեր առաջ Սաակաշվիլին արտաքսվել է Ուկրաինայից. նրան տարել են Լեհաստան:










