ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գրասենյակի մոտ կրակոցներ են հնչել (լուսանկարներ, տեսանյութ)

18:08 • 14.02.18

Երեք մարդ է վիրավորվել ԱՄՆ Մերիլենդ նահանգում Ազգային անվտանգության գործակալության գլխավոր գրասենյակի մուտքի մոտ հնչած կրակոցների հետևանքով, հայտնում է Reuters-ը: 

ABC հեռուստաալիքի տվյալներով՝ ենթադրյալ կրակողը ձերբակալվել է: Տեսանյութում երևում է արգելապատնեշներին բախված սև ավտոմեքենա, որի դիմապակու վրա փամփուշտների հետքեր են երևում: 

Միջադեպի վայր են ուղարկվել Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները: Սպիտակ տան խոսնակը հայտնել է, որ նախագահ Դոնալդ Թրամփին զեկուցվել է միջադեպի մասին: