Պաղեստինի առաջնորդը Մարգարիտա Սիմոնյանին սև շալ է նվիրել

11:58 • 14.02.18

Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Telegram-ի իր ալիքում հրապարակել է Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասի հետ արված համատեղ լուսանկար:

Դրանում հայ խմբագիրը կրում է կարմիր ասեղնագործությամբ սև շալ, որը, ինչպես պարզվել է, Պաղեստինի ղեկավարի նվերն է Սիմոնյանին:

«Ահա այսպիսի շալ է ինձ նվիրել Մահմուդ Աբասը, որի հետ հիլով հրաշալի թեյ խմեցինք: Ես պատմեցի 15 տարի առաջ Պաղեստին կատարած այցիս մասին: Չեմ կարող պատմել, թե ուրիշ էլ ինչի մասին ենք խոսել: Միայն կհավելեմ, որ նրա աշխատասենյակում անընդհատ միացված է մեր RT-ի արաբական ալիքը»,-լուսանկարին կից գրել է Սիմոնյանը:

Բացի այդ, RT-ի գլխավոր խմբագիրը կարծիք է հայտնել առ այն, որ Մոսկվան բոլոր հնարավորություններն ունի իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման գործում գլխավոր միջազգային միջնորդը դառնալու համար: