ԱՄՆ-ում երկրորդ դաշնային դատարանն արգելափակել է ներգաղթյալների վերաբերյալ Թրամփի որոշումը
Նյու Յորքի դաշնային դատարանը ժամանակավորապես արգելափակել է DACA ծրագիրը դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը, որն իրավունք է տալիս անօրինական ներգաղթյալների երեխաներին մնալ երկրում, հայտնում է Fox News-ը:
Ավելի վաղ նման որոշում է կայացրել Սան Ֆրանցիսկոյի դաշնային դատավորը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ որոշումները կանխում են DACA-ի մասնակիցների արտաքսումը, սակայն հնարավորություն չեն տալիս անօրինական ներգաղթյալների այլ երեխաներին միանալ ծրագրին։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը բողոքարկել է ծրագրի արգելափակման մասին դատարանի որոշումը: Գերագույն դատարանը մտադիր է արդարադատության նախարարության բողոքարկման վերաբերյալ որոշում կայացնել այս շաբաթ:










