Անընդունելի եմ համարում լրագրողների ահաբեկումը և նրանց նկատմամբ ճնշումները. Պյոտր Սվիտալսկի

13:49 • 15.02.18

Այսօր ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հանդիպել է MediaLab.am-ի խմբագիր Մարիաննա Գրիգորյանի հետ, որը վերջերս՝ հունվար ամսվա իր հրապարակումներից մեկից հետո, լուրջ սպառնալիքներ է ստացել «Facebook» սոցիալական ցանցում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ -ում ԵՄ դեսպանատան «Facebook»-ի էջից:

Դեսպանը մտահոգություն է հայտնել այդ սպառնալիքների կապակցությամբ և ընդգծել մամուլի ազատության ու բազմազանության կարևորությունը:

Սվիտալսկին նշել է, որ «ԵՄ-Հայաստան» Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրում առկա են կոնկրետ հղումներ, որոնք վերաբերում են հիմնարար ազատություններին և ուղղակիորեն լրատվության միջոցների ազատությանը:

ՀՀ-ում ԵՄ դեսպանը շեշտել է, որ անընդունելի է համարում լրագրողների ահաբեկումը և նրանց նկատմամբ ճնշումները: