Արգենտինան մոտ 5 մլն պարգևավճար է հայտարարել նոյեմբերին անհետացած սուզանավի մասին տեղեկության համար
Անցած տարվա նոյեմբերին անհետացած «Սան Խուան» սուզանավի մասին տեղեկության համար Արգենտինայի իշխանությունները պատրաստ են 98 միլիոն պեսո (մոտ 4,9 միլիոն դոլար) վճարել, հայտնում է ТАСС-ը:
Երկրի կառավարությունը վճռել է, որ կվճարեն օգտակար տեղեկությունների համար, որոնք կօգնեն պարզել սուզանավի գտնվելու վայրը:
«Սան Խուան» սուզանավը, որում արգենտինական նավահանգստից դուրս գալու ժամանակ եղել է անձնակազմի 44 անդամ, դադարել է կապի դուրս գալ անցած տարվա նոյեմբերի 15-ին:










