Մեքսիկայում 50-ից ավելի դելֆին ցեղակիցների հարձակման հետևանքով ցամաք է նետվել (լուսանկար, տեսանյութ)
Մեքսիկայի Հարավային Ստորին Կալիֆորնիա նահանգում ափ է նետվել միանգամից 59 դելֆին, հայտնում է mexiconewsdaily.com-ը՝ շրջակա միջավայրի պահպանության հարցերով դատախազության հայտարարությանը հղումով:
Նշվում է, որ իրականացված փրկարարական աշխատանքների արդյունքում հաջողվել է փրկել 38 դելֆինի, սակայն 21-ը սատկել է:
Մասնագետները սատկած կաթնասունների մարմինների ուսումնասիրման արդյունքում պարզել են, որ դրանք ցամաք են նետվել դելֆինների մեկ այլ տեսակի կողմից հարձակման ենթարկվելու հետևանքով:
Դրանց մարմինների վրա հայտնաբերվել են ցեղակիցների կողմից հասցված վնասվածքների հետքեր:











