Երևանում 8 000 000 դրամանոց համարանիշներ են գողացել. shamshyan.com

15:16 • 15.02.18

Երևան քաղաքի Այգեձորի փողոցի բնակիչ, 65-ամյա Դավիթ Մալխասյանի ոստիկանությանը հայտնել է, որ փետրվարի 14-ին անհայտ անձը կամ անձինք իրենց շենքի բակում իր որդու՝ նույն հասցեի բնակիչ, 28-ամյա Ժորա Մալխասյանին պատկանող Toyota Camry մակնինիշի ավտոմեքենայի վրայից գողացել են 66 TT 666 համարանիշները։

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Աղբյուրի տեղեկություններով՝ նշյալ համարանիշն արժե 8 մլն դրամ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։