Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայաստանի աղբյուրներում լոգանքների մասին
«Ռուսկիյ պիոներ» գրական ամսագիրը, որի գլխավոր խմբագիրը ռուս հայտնի լրագրող Անդրեյ Կոլեսնիկովն է, նշել է 10-ամյակը, ինչի առթիվ ճանաչված քաղաքական գործիչները, լրագրողներն ու արվեստագետները պատմել են ամսագրի ու դրա գլխավոր խմբագրի հետ իրենց կապող հետաքրքիր պատմություններ:
Օրինակ՝ Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը վերհիշել է «Ռուսկի պիոներ»-ի գլխավոր խմբագրի հետ Հայաստանի աղբյուրներում գիշերային լոգանքների մասին, հայտնում է ntv.ru-ն։
Ի դեպ, նա միջոցառմանը ներկայացել էր ամուսնու՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանի հետ։
Իր նախկին հարցազրույցներից մեկում Սիմոնյանը մանրամասնել էր, որ Հայաստանում է եղել 2 անգամ՝ սկզբում նախագահ Վլադիմիր Պուտինի այցի ժամանակ, հետո ամուսնու հետ՝ 2017թ. մայիսին:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։










