Դեր Զորում զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է 15 ռուսաստանցի. SOHR

14:05 • 15.02.18

Սիրիայի Դեր Զոր նահանգի Թաբիա Ջազիրա բնակավայրում զինամթերքի պահեստներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է 15 ռուսաստանցի, այս մասին գրում է The Guardian պարբերականը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական դիտարան»-ին (SOHR)։

Նշվում է, որ այդտեղ աշխատող ռուսաստանցիները վարձված են եղել մասնավոր ռազմական ընկերության կողմից:

«Մարդու իրավունքների սիրիական դիտարան»-ի ղեկավար Ռամի Աբդել Ռահմանը հայտնել է, որ ռուսաստանցիները սպանվել են պահեստի պայթեցման միջոցով: Նրանց հետ միասին մահացել են նաև Բաշար ալ Ասադի կողմից կռվող զինված խմբավորումներից մեկի անդամները՝ ընդհանուր 23 հոգի:

Պայթյունն իրականացվել է «թակարդ-պայթուցիկի» միջոցով, որը գործի է դրվել այն պահին, երբ իշխանամետ խմբավորման զինյալները ցանկացել են զենք-զինամթերք ստանալ: