Բուքերյան մրցանակի ստեղծողները որոշել են հոբելյանը նշել «Ոսկե Բուքերի» շնորհմամբ
Բուքերյան մրցանակի կազմակերպիչները հայտնել են, որ հիմնադրման 50-ամյակի պատվին իրենք «Ոսկե Բուքեր» մրցանակ կշնորհեն: Այս մասին ասվում է մրցանակի կայքում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ մրցանակակիրը կընտրվի Բուքերյան մրցանակի նախորդ դափնեկիրներից: Ժյուրիի անդամները կընտրեն յուրաքանչյուր տասնամյակի լավագույն գիրքը, իսկ մայիսի 26-ին կներկայացվեն լավագույն հինգ գրքերը: Այնուհետև ընթերցողները կընտրեն բացարձակ հաղթողին:
Նշվում է, որ քվեարկության արդյունքները հայտնի կլինեն հուլիսին:
Բուքերյան մրցանակն անգլիական գրականության ամենահեղինակավոր մրցանակներից մեկն է:










