Գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը նշանակվել է հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար
1-ին զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը նշանակվել է հայ-ռուսական միացյալ զորքերի խմբավորման հրամանատար՝ ազատվելով ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նշենք, որ Տիգրան Փարվանյանը զբաղեցնում էր ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը:
Այս պահին արդեն 1-ին զորամիավորման նոր հրամանատար է նշանակվել գնդապետ Արարատ Մելքումյանը:










