Առաքել Մովսիսյանը զանգել է Ալեն Սիմոնյանին և հայհոյել, վերջինս ներողություն է ակնկալում
ԱԺ նախկին պատգամավոր, հանրապետական Առաքել Մովսիսյանը զանգահարել է Երևանի քաղաքապետարանի «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանին, և ներկայանալով որպես Շմայս՝ նախ հետաքրքրվել է՝ ինչու է Ալեն Սիմոնյանն իր մասին խոսում, (ելույթում հիշատակում), ապա վիրավորել և պատասխան ստանալուց հետո՝ հայհոյանքներ տեղացել:
«Ասաց՝ Շմայսն ա… առաջին իսկ բառից պարզ էր, որ ինչ-որ շատ վատ տրամադրված մարդ է զանգել: Ես չգիտեի՝ ով է, իր համարը չունեմ: Զանգեց՝ բա, արա Ալե՛ն, դու ես, ասացի՝ արան դու ես, ո՞վ ա, ո՞ւմ հետ եմ խոսում: Մարդ ես՝ միգուցե ինչ-որ հին ընկեր լիներ, որ հարյուր տարի չեմ խոսել, որոշել էր տենց տխմար կատակ անել: Բա լսի, ա՛յ համբալ, ի՞նչ գործ ունես իմ հետ, ես էլ ասացի՝ համբալը դու ես, ինչու՞ ես ինձ զանգել: Ասաց՝ դու ինձ ճանաչո՞ւմ ես, ասացի՝ չէ, բայց կարող եմ ճանաչել, եթե դրա կարիքը կա: Բա՝ իմ մասին ինչի՞ ես խոսում, ասացի՝ հանրային մարդ ես, ես հանրային մարդ եմ, պետք է խոսեմ: Մեկ էլ սենց արեց՝ բա սրանից հետո... ես ընդհատեցի՝ դու ինձ չզանգես. այդտեղ սկսեց հայհոյանքներ հնչեցնել: Համարժեք պատասխանը ստացավ»,- պատմեց Ալեն Սիմոնյանը: Սրանից հետո Ալեն Սիմոնյանը հեռախոսն անջատել է:
Իրավիճակի ողջ նրբությունն այն է, որ այս հեռախոսազանգի ժամանակ Ալեն Սիմոնյանը գտնվել է հանրային վայրում, մարդկանց մեջ:
«Ելք» խմբակցության անդամը հետամուտ է լինելու և ներողություն է ակնկալում Առաքել Մովսիսյանից՝ նույն հեռախոսահամարով, որով զանգել է:
Նա պատկերացում չունի, թե որտեղից իր անձնական համարը Առաքել Մովսիսյանին, բայց ենթադրում է, որ դա Գոռ Վարդանյանն է կազմակերպել:










