Բևեռային կենդանիները կորցնում են սպիտակ գունավորումը գլոբալ տաքացման պատճառով (լուսանկարներ)

20:48 • 16.02.18

Գիտնականների միջազգային խումբը բացահայտել է, որ սեզոնային գունափոխման ենթարկվող կենդանիները, գլոբալ տաքացման պատճառով սկսել են կորցնել իրենց ձմեռային սպիտակ գույնը, որպեսզի ավելի լավ քողարկվեն տեղանքում:

Այս մասին գրում է Science պարբերականը՝ նշելով, որ այս փոփոխությունը կօգնի կենդանիներին պահպանել թվաքանակը՝ անկախ եղանակային պայմանների փոփոխություններից: Չափավոր և խիստ արկտիկյան եղանակային պայմաններում բնակվող 21 կենդանատեսակ ձմռան ամիսներին սպիտակ գունավորում են ստանում՝ որպես շրջապատին ձուլվելու և քողարկման միջոց:

Գլոբալ տաքացմանը զուգահեռ այդ ունակությունը ավելի քիչ արդյունավետ է դարձել: Հետազոտողները վերլուծել են ստացված տվյալներն ու պարզել, որ մի շարք շրջաններում ավանդաբար ձմռանը սպիտակ մորթի ունեցող կենդանիները գենետիկ փոփոխությունների են ենթարկվել, ինչը նրանց թույլ կտա տարվա մեջ ավելի քիչ օրեր սպիտակ մորթ ունենալ, քան սովորաբար:

Ամենից շատ այս փոփոխությունները տեղի են ունեցել սպիտակ նապաստակների, աքիսների և բևեռային աղվեսների հետ: