Արգենտինայում 20 միլիոն դոլար արժողությամբ մոտ 10 տոննա մարիխուանա է առգրավվել
Արգենտինայի ազգային ժանդարմերիան մոտ 10 տոննա մարիխուանա է առգրավել երկրի հյուսիս-արևելքում գտնվող Միսյոնես նահանգում: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով Capital-ին:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ ավելի քան 20 միլիոն դոլար արժողությամբ բեռը գտնվել է բեռնատարում: Ոստիկանությունը ձերբակալել է թմրանյութերի վաճառքով զբաղվող երեք մարդու:
«Այս ավազակախումբը լրացրել է մարիխուանայի պաշարները, և մենք գիտեինք, որ նրանք պատրաստ են տեղափոխել այն, քանի որ բեռնատար են գնել Սան Լուիսում», - ասել է Արգենտինայի անվտանգության նախարար Պատրիսիա Բուլրիչը:










