Ֆրանսիայում գողացել են 1.3 մլն եվրո արժողությամբ 18-րդ դարի թավջութակը

23:41 • 16.02.18

Ֆրանսիացի թավջութակահարուհի Օֆելյա Գայարը ոստիկանություն է դիմել, երբ հինգշաբթի երեկոյան Փարիզի մերձակայքում կողոպտիչը նրա ձեռքից խլել է 18-րդ դարի թավջութակը:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով ֆրանսիական աղբյուրը, երաժիշտն այդ մասին գրել է նաև իր ֆեյբուքյան էջում. «Այսօր երեկոյան գողացել են իմ թավջութակը մուգ կարմիր պատյանով»:

Ֆրանսուհին ոստիկանությանը հայտնել է, որ գողն իրեն դանակով է սպառնացել: Նրանից գողացել են նաև թավջութակի 19-րդ դարի աղեղը և նրա բջջային հեռախոսը:

Նշվում է, որ թափջութակն ստեղծվել է 18-րդ դարում իտալացի վարպես Ֆրանչեսկո Գոֆրիլլերի կողմից: Երաժշտական գործիքի արժեքը գնահատվում է 1.3 մլն եվրո: Այն ձեռք բերելու համար ֆրանսուհին վարկ է վերցրել: