Հայկական արմատներով գեներալը ղեկավարում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը

23:01 • 16.02.18

Գեներալ-լեյտենանտ Ջեֆրի Հարիգյանը ղեկավարում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կենտրոնական հրամանատարությունը:

Ինչպես հաղորդում է Horizon Weekly-ն, հայազգի գեներալը պատասխանատու է արտակարգ իրավիճակներում ծրագրերի մշակման և Կենտրոնական ու Հարավարևմտյան Ասիայի 20 երկրում օդային գործողությունների իրականացման համար:

Ջեֆրի Հարիգյանն ավարտել է ԱՄՆ Ռազմաօդային ուժերի ակադեմիան: 2010-ին նշանակվել է ԱՄՆ օդուժի բրիգադիր-գեներալ, իսկ 2016-ին դարձել է գեներալ լեյտենանտ:

Գեներալ Հարիգյանը ծառայել է նաև որպես ԱՄՆ օդուժի գլխավոր գրասենյակի ինտեգրման բաժնի տնօրեն Պենտագոնում: Գեներալը նաև հրամանատար օդաչու է և ավելի քան 4100 թռիչքային ժամվա փորձ ունի:  

Նրա հայկական արմատների մասին պատմել է «Dover International Speedway»-ի տնօրեն և «Dover Motorsports»-ի գործադիր տնօրեն Միքայել Թաթոյանը, որն ԱՄՆ-ում մի քանի մրցավազքային գոտիներ ունի: