Ղրղզստանում ահաբեկչական խմբավորման կողմնակից է ձերբակալվել, որը պատրաստվում էր ահաբեկչություն իրականացնել երկրում

13:09 • 16.02.18

Ղրղզստանում ձերբակալվել է ընդհատակյա խմբավորման անդամ, որն ահաբեկչական ակտեր իրականացնելու նախապատրաստություն է անցել: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեին:

«Միջազգային ահաբեկչական կազմակերպությունների գրոհայինների՝ հանրապետության տարածք ներխուժումը կանխելուն ուղղված հակաահաբեկչական միջոցառումների ընթացքում հաստատվել է, որ ձերբակալվածը Սիրիայում դիվերսիոն-մարտական նախապատրաստություն և «մահապարտի» հատուկ դասընթացներ է անցել», - հաղորդել է կոմիտեի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ 1992թ. ծնված Ղրղզստանի Հանրապետության քաղաքացու նախապատրաստվելու նպատակը պետությունում ահաբեկչական ակտեր իրականացնելն է եղել: