Հայտնի է դարձել, թե ովքեր կհանձնեն «Օսկարի» մրցանակներն այս տարի

21:12 • 16.02.18

Հայտնի է դարձել «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ մրցանակների հանձնման արարողության մասնակիցներից առաջին խմբի անունները:

Ինչպես հայտնում է People ամսագիրը, բեմ կբարձրանան նախորդ տարիների դափնեկիրներ Մահերշալա Ալին, Էմմա Սթոունը, Վիոլա Դևիսը, ինչպես նաև այս տարվա հավակնորդներ Մարգո Ռոբին և Գրետա Գերվիգը և հերոսական ֆիլմաշարերի աստղեր Թոմ Հոլանդը և Չեդվիք Բոուզմանը:

Մասնակիցների թվում են նաև Լորա Դերնը և Ջենիֆեր Գարները:

Շոուի հանդիսավարն, ինչպես հայտնի է, կդառնա Ջիմի Քիմելը:  

Հիշեցնենք, որ «Օսկարի» 90-րդ հոբելյանական մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 4-ին:

 

Հայտնի է դարձել, թե ովքեր կհանձնեն «Օսկարի» մրցանակներն այս տարի