ՀՀ-ի զարգացման գլխավոր երաշխավորը եվրոպական մոդելի պետության կառուցումն է. Էդմոն Մարուքյանը հայտարարեց՝ «Լուսավոր Հայաստանը» ձգտում է ALDE-ի անդամակցությանը (տեսանյութ)
13.18
Հետ նայելով երկու տարիների մեր անցած ճանապարհներին, կուսակցությունը լուրջ զարգացման ճանապարհ է անցել. «Լուսավոր Հայաստան» կուսակցության երկրորդ համագումարին հայտարարեց կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Ըստ Մարուքյանի՝ իրենք անցել ենք ինստիտուցիոնալ վճռական շրջափուլեր, ուժերի ներածի չափով մասնակցել ՏԻՄ ընտրություններին, հիմնադրել ենք լիբերալ քաղաքական դպրոց: Մարուքյանը հիշեցրեց, որ կարճ ժամանակահատվածում անցել են երեք խոշոր ընտրական գործընթացների միջով՝ Գյումրի և Վանաձոր քաղաքներում ՏԻՄ ընտրություններին, ապա կազմել «Ելք» դաշինքը և մասնակցել ԱԺ-ի և նաև Երևանի քաղաքապետի ավագանու ընտրություններին:
«Մենք հավատարիմ ենք մեր ստանձնած կարևոր պատասխանատվություններին և հետագայում ամեն բան անելու ենք որպեսզի «Ելք» դաշինքը կարողանա դիմակայել բոլոր մարտահարվերներին և դուրս գա ավելի հզորացած: «Փշերի միջոցով` դեպի աստղեր», սա է մեր ճանապարհը»,-ասաց նա:
Մարուքյանը առաձնահատուկ կարևորեց համագորակացությունը համաեվրոպական և միջազգային ասպարեզում: «Այսօր սերտորեն համագործակցում ենք Եվրոպայի լիբերալների և ժողովրդավարների ալյանսի (ALDE) հետ, որի անդամակցության է ձգտում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը»,-ասաց նա: Նա նաև կարևորեց այլ միջազգային հիմնադրամների հետ համագործակցությունը:
Բացի այդ, Էդմոն Մարուքյանը ներկայացրեց նաև կարևոր փաստաթուղթը, որը պետք է համագումարին ընդունվի: «Այս համագումարում պետք է ընդունենք մի փաստաղթուղթ, որը կոչվում է «Իրավունքի գերակայության մանիֆեստ»: Այն, ըստ էության, ԼՀ-ի 2015թ-ի դեկտեմբերի 12-ին ընդունած ծրագրի շարունակությունէ և կից փաստաթուղթը: Ելնելով ՀՀ-ի առջև ծառացած գլխավոր մարտահարվերներից, ընդունելով մանիսֆիսետը` կուսակցությունը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ Հայաստանի զարգացման երկարաժամկետ անվտանագության և համընդահանուր բարօրության գլխավոր երաշխավորը եվրոպական մոդելի պետության կառուցումն է: Մենք այլ ռեսուրս չունենք այլ մոդելի պետություն կառուցելու համար: Ժողովդավարության կառուցման համար իրավուքնի գերակայության հաստատումն է»,-ասաց նա:
Մարուքյանն անդրադառնալով ներքաղաքական գործընթացներին, նա նշեց, որ փաստացի Սահմանադրական փոփոխություններից հետո ՀՀ-ում ժողովրդի իշխանության բաշխման համակարգը չի փոխվել: «Շարունակում է գործել հաղթողին ամեն ինչ և պարտվողին ոչինչ սկզբունքը: Իշխանություններն, ըստ էության զբաղված են իմիտացիոն գործընթացներով և դրական տեղաշարժեր չեն արձանագրում, որի արդյունքում պետություն առաջ չի շարժվում»,-ասաց նա և նշեց, որ Սահմանադրության փոփոխությամբ իբրև թե ՀՀ-ն դարձել է խորհրդարանական պետություն:
«Բայց փաստացի իշխանության վերաբաշխում տեղի չի ունեցել: Խորհրդարանը չի ստացել Սահմանադրությամբ երաշխավորվող իր լիազորություններն ու կշիռը, փոխզիջման ու հավասարակշռման մեխանիզմներ չեն ստեղծվել: Իշխանությունը փաստացի դարձել է անվերահսկելի»,-ասաց նա:
Մարուքյանի խոսքով՝ ըստ էության ուժեղ նախագահական իշխանությունը փոխվում է ուժեղ վարչապետական կառավարման: «Խորհրդարանական կառավարման քողի ներքո հաստատվում է մեկ անձի ուժեղ իշխանություն: Այս գործընթացը լրջագույն մարտահրավեր է ՀՀ-ի քաղաքական համակարգի կայացման և ժողովրդավարության կայացմանը, դառնալով մեծագույն սպառնալիք պետականության համար»,-ասաց նա և հայտարարեց, որ «Լուսավոր Հայաստանը» հանդես է գալիս սահմանադրական ամբողջական և համապարփակ իրագործման պահանջով:
«Առանց քաղաքական հավասարակաշռության հնարվոր չէ առողջացնել ՀՀ-ի հիվանդ քաղաքական համակարգը և զարգացնել պետական ինստիտուտները»,-ասաց նա և նշեց, որ հավատարիմ են լիբերալ սկզբունքներին և իրենց համարում են համաշխարհային լիբերալ ընտանիքի անբաժան անդամ:
12.53
ՀՀ հիմնով մեկնարկեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության երկրորդ համագումարը, ներկայացվեց օրակարգը: Համագումարին ներկա հյուրերի թվում, բացի կուսակցության գործընկեր երկու քաղաքական ուժերից՝ «Հանրապետական» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություններից, այլ ներքաղաքական ուժեր չեն մասնակցում:
Համագումարին հյուրերի թվում է նաև Եվրոպայի լիբերալների և ժողովրդավարների ալյանսի (ALDE) փոխնախագահ Հենրիկ Բախ Մորտենսեն:
Ներկա են «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, Նիկոլ Փաշինյանը, Արամ Սարգսյանը, Արտակ Զեյնալյանը, նաև ավագանու անդամներ։
Կուսակցության կանոնադրությամբ նախատեսված փոփոխություններով համագումարը կընտրի նոր Կառավարման խորհուրդ, Խորհրդի նախագահ և կստեղծվի նոր մարմին՝ Քաղաքական խորհուրդ։










