Նիգերիայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով առնվազն 20 մարդ է մահացել
Նիգերիայի հյուսիսարևելյան Կոնդյուգա քաղաքում ահաբեկչություն է տեղի ունեցել ուրբաթ երեկոյան, որի հետևանքով առնվազն 20 մարդ է մահացել, տասնյակ մարդիկ վիրավորվել են:
Ինչպես հաղորդում է Dw.com-ը՝ մեջբերելով ոստիկանության հաղորդագրությունը, երեք ենթադրյալ մահապարտ-ահաբեկչուհիներ գործի են գցել պայթուցիկ սարքերը քաղաքի մարդաշատ ձկան շուկայում:
Ոստիկանությունը կարծում է, որ պայթյուններն իրականացրել է «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորումը:
Կոնդյուգա քաղաքը գտնվում է Բորնո նահանգի մայրաքաղաքը համարվող Մայդուգուրիի հարևանությամբ, որը նաև համարվում է «Բոկո Հարամ» շարժման հայրենիքը: 2009 թվականից ի վեր իսլամիստների հարձակումների հետևանքով Նիգերիայում տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել, շուրջ 2.5 մլն մարդ հեռացել է երկրից:










